top of page

Առաջինի լրատվական ալիքի կայքի ադրբեջաներեն բաժինը գործում է արդեն 3 տարի. քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև ուղղակի անհրաժեշտություն է. Հ1-ի պարզաբանումը aravot.am

May 30, 2024
1 min read

Օրերս համացանցում սկսեցին քննարկել, թե Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ադրբեջաներով լրահոս է տալիս։ Բազմաթիվ քննադատություններ եղան հեռուստաընկերության հասցեին։

Aysor.am-ի հարցմանը, թե երբվանի՞ց են սկսել ադրբեջաներեն լրահոս ապահովել՝ Հանրային հեռուստաընկերության  հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ Առաջին լրատվական ալիքի կայքի ադրբեջաներեն բաժինը գործում է արդեն 3 տարի՝ դեռևս 2021 թվականից.«Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդել և կանխել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:

Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Մեր օրերում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»:

1/3638
bottom of page