top of page

Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի

  • May 16, 2024
  • 1 min read

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակիչներին հանդիպման առաջարկ է արել, բայց նշել՝ առանց լրագրողների։Կիրանցեցիները հրաժարվել են հանդիպումից։

«Մարզպետը խաբում է սկզբից մինչև հիմա, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, եթե ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ»,- լրագրողներին ասաց կիրանցեցի կինը։

Նա նշեց, թե միշտ ասել են՝ լավ կլինի, սակայն խաբել են։

«Ոչ մի լավ բան էլ չկա, մենակ վատն է, մենակ»,- նշեց կիրենցեցի կինը։

Նշենք, որ այս պահին Կիրանցի բակիչները փակել են միջպետական սահմանը։

1/3518
bottom of page