«Տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ»․ Ա․ Բաբաջանյան
May 12, 2024
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է․ «Նախօրեին տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպս․ Գալստանյանի հետ։ Մասնակցել են երկու այլ եպիսկոպոսներ։ Հուսամ, սրբազան հայրը ականջալուր կլինի վեհափառի և սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական կոչման բարձրության վրա, թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը և հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը։
Վաղը սպասենք ստեղծված իրավիճակի և եկեղեցու մասնակցության վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանմանը»։




















