top of page

Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»

Apr 30, 2024
1 min read

Տավուշի թեմի առաջնորդ, սահմանամերձ գյուղերի բնակիչների պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին զրպարտելու և վիրավորելու համար հայց կներկայացվի դատարան Դավիթ Լևոնյանին իրավական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին ասված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունում։

«Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:

Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի»,- նշված է հայտարարությունում:

1/3638
bottom of page