Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը
Apr 25, 2024
1 min read

Քիչ առաջ քաղաքացիները փակել էին Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը:
Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների, Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում ևս փակ է:




















