top of page

Փողոցների նոր անվանափոխություն՝ Երևանում․ նախագիծը՝ ավագանու օրակարգում

Sep 5
1 min read

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) անվանակոչել Երվանդունիների անունով՝ «Երվանդունիների փողոց»։ Այս մասի տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։


Հարցն ընդգրկված է ավագանու նիստի օրակարգում և չզեկուցվող է։


Նշենք, որ Հայկ Գրիգորյանի հեղինակած նախագծով է Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցն անվանակոչվել հայոց Պապ թագավորի անունով։


Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանն էլ առաջարկում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անունով՝ «Ազատ Գասպարյան փողոց»։

1/3617
bottom of page