top of page

Փաշինյանը և ընդդիմության մի մեծ հատված՝ ՀՅԴ–ի գլխավորությամբ, գնում են հայոց պետականության վերացման. Աղազարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree


Նիկոլ Փաշինյանը, իշխող քաղաքական ուժը և ընդդիմության մի մեծ հատված՝ Դաշնակցության գլխավորությամբ, գնում են հայոց պետականության վերացմանը, որովհետև Դաշնակցությունը ասում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Այս մասին զրույցում նշեց Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Այսօր այն քաղաքական ուժը, այն քաղաքական գործիչը, ով ասում է Արցախի հարցը չի փակվել, ջուր է լցնում 2026–ին Նիկոլ Փաշինյանի վերարտադրության ջրաղացին։ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, մենք կերգենք Արցախ-Արցախ, ինքը արևմտյան Ադրբեջան կստեղծի»,–ասաց նա։

Հարցին՝ պետք է Արցախի հարցը մեկընդմիշտ փակե՞լ, Աղազարյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը չպետք է այդ հարցը բարձրացնեն, այդ հարցը պետք է բարձրացնի եկեղեցին, հասարակական կազմակերպությունները, այդ հարցը պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը։ Պետությունը չպետք է խանգարի»։

Նա հայտարարեց, որ «դավաճան Մակրոնը» խաբեց Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ կօգնենք, որ ժողովուրդն ինքնորոշվի Ադրբեջանի կազմում. «Հիմա էլ Մերցն է խաբում, որ ստեղծի արևմտյան Ադրբեջան։ Պետք է դասեր քաղել, որ էլ չխաբնվենք»։

Հարցին՝ ընդդիմադիրներն ի՞նչ օրակարգով պետք է գնան ընտրությունների, եթե Արցախի հարցը պետք չէ բարձրացնել, Աղազարյանը պատասխանեց. «Ընտրությունների պետք է գնան հետևել օրակարգով, խաղաղություն, Թրամպի ուղի, որովհետև Թրամփի ուղին մի դեպքում կարող է դառնալ մեր համար պետականության վերջի սկիզբ, մի դեպքում մեր համար կարող է դառնալ չինական պարիսպ։ Պետք է գնալ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Առաջին կարևորագույն հարցը, որ պիտի լուծվի, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է լծվեն Նիկոլ Փաշինյանին քաղաքական ասպարեզից հեռացնելու գործին։ Այս մարդը ամեն օր, ամեն ժամ սխալը սխալի հետևից է թույլ տալիս»։

ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ Արցախի հարցը չպետք է բարձրացնել մարտավարական տեսանկյունից, բայց դա այնպես անկեղծ պետք է անել, որ անգամ Ալիևը հավատա։

1/3044
bottom of page