ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ռուսների ձերբակալությամբ պայմանավորված իրավիճակը
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Բաքվում ձերբակալված 11 ռուսների ազատ արձակումը ռուսական կողմի համար բացարձակ առաջնահերթություն է, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մեր բացարձակ առաջնահերթությունն այս ամռանն Ադրբեջանում ձերբակալված մեր 11 քաղաքացիների արագ վերադարձն է Ռուսաստան», - ասել է նա։
«Մենք այս հարցը մանրամասն քննարկել ենք այս տարվա դեկտեմբերի 9-10-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ», - հավելել է Կալուգինը։
Բաքվում ձերբակալված ռուսների հետ կապված իրավիճակը քննարկվել է նաև նոյեմբերի վերջին՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության աշխատակիցներից մի քանիսին։




















