«Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձևով՝ «իր ձևով», կամ «այլ ձևով» ձև ունի մնալու կաթողիկոսական գահին». Ռուբինյան
- Lilit

- 3h
- 1 min read

«Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձևով՝ «իր ձևով», կամ «այլ ձևով» ձև ունի մնալու կաթողիկոսական գահին», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես կարծում եմ, որ ինքը կհեռանա քրիստոնեաբար»,- ավելացրեց նա։
Հարցին, թե Ամանորի գիշերը Կաթողիկոսի շնորհավորանքը, ըստ նրա, կհնչի՞, պատասխանեց. «Կարծում եմ, որ Կաթողիկոսի գահը թափուր է, բայց չգիտեմ՝ կհեռարձակվի՞, թե՞ ոչ, ո՛չ Հ1-ում եմ աշխատում, ո՛չ էլ հոգևորական եմ»։




















