Մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը վայելում են Ժաննա Անդրեասյանի անթաքույց աջակցությունը. Ակոպյան
- Lilit
- 12 hours ago
- 1 min read

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննիչի միջնորդությունը Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, «Հայաքվե» վարչության անդամ Ցոլակ Ակոպյանը։
«Հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանն եմ ուզում հրավիրել այն հանգամանքը, որ այդ համալսարանի Հոգաբարձունների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար տիկին ժաննա անդրեասյանն է։ Չեր կարող նման կոռուպցիոն սխեմայի առկայության մասին Հոգարձուների խորհրդի նախագահը տեղյակ չլիներ. փաստորեն, այստեղ ևս տիկին նախարարը առերևույթ ցուցաբերել է հանցավոր անգործություն։
Արձանագրենք նաև, որ ռեկտորն ու պրոռեկտորը վայելում են տիկին նախարարի անթաքույց աջակցությունը»,– գրել է նա։