top of page

Բելառուսի խորհրդարանը կքննարկի Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին երկրի մասնակցությունը կասեցնելու հարցը

Apr 5, 2024
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնություն  է տվել, որ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի ստորին պալատ) ներկայացվի Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին Բելառուսի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքի նախագիծը։ Այդ մասին հայտնել է Լուկաշենկոյի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Օրենքի նախագծով առաջարկվում է կասեցնել պայմանագրի գործողությունը, ինչը, սակայն, չի նշանակում, որ  Բելառուսը դուրս է գալիս պայմանագրից։ Չեն դադարեցվելու նաև զինված ուժերում ներքին ընթացակարգերը՝ կապված պայմանագրի  իրականացման հետ։

1/3638
bottom of page