top of page

Կայացել է Արաղչիի և Բարոունի հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

  • Jul 6, 2025
  • 1 min read

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:


Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները՝ 12-օրյա պատերազմից հետո։


Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները նաև քննարկել և մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հյուպատոսական հարաբերությունների վերջին վիճակի վերաբերյալ։

1/3455
bottom of page