ԱՄՆ-ի հավաքականը պարտվեց թուրքերին եւ հակառեկորդ գրանցեց
- Lilit

- Jun 8
- 1 min read

ԱՄՆ-ի հավաքականն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարությամբ ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է Թուրքիայի հավաքականին եւ վերջին 10 տարվա հակառեկորդ է գրանցել, հաղորդում է One Football-ը։
Գերմանացի Յուրգեն Կլինսմանից հետո Պոչետինոն դարձավ առաջին մարզիչը, որի գլխավորությամբ ԱՄՆ-ի թիմը երեք անընդմեջ պարտություն կրեց։
Նախորդ երկու հանդիպումներում ԱՄՆ-ի թիմը 0:1 հաշվով պարտվել էր Պանամային (ԿՕՆԿԱԿԱՖ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ), այնուհետեւ նույն մրցաշարի բրոնզե մեդալների համար խաղում 1:2 հաշվով պարտվել էր Կանադային։
2015թ․ աշնանը ԱՄՆ-ի հավաքականը Կլինսմանի ղեկավարությամբ ընկերական հանդիպումներում պարտվել էր Բրազիլիային (1:4) եւ Կոստա Ռիկային (0:1), ԿՕՆԿԱԿԱՖ Չեմպիոնների գավաթի եզրափակիչում՝ Մեքսիկային (2:3):
Ընկերական հանդիպում
ԱՄՆ - Թուրքիա՝ 1:2
Ջեք Մաքգլին, 1 - Արդա Գյուլեր, 24, Կերեմ Ակտյուրքօղլու, 27




















