top of page

Ավշարում 10–ամյա երեխաներ են վրաերթի ենթարկվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 2, 2024
  • 1 min read
ree

Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում  «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավշար գյուղում  բախվել է կայանված  «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել  10-ամյա Հ․ Մ․-ին և Ա․ Ա․-ին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության վիճակում են, գտնվում են  բուժկենտրոնում։

Ականատեսներն ասել են, որ երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն։

1/3057
bottom of page