ԱԳՆ-ից հայտնում են՝ Բեյրութին երեկ հասցված հրթիռային հարվածների հետևանքով տուժածների մեջ հայեր չկան
Jul 31, 2024
1 min read

Իսրայելի կողմից Բեյրութին հասցված հրթիռային հարվածների հետևանքով տուժածների մեջ հայեր չկան։ Այդ մասին 1lurer.am-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան»,- մասնավորապես, ասել է Բադալյանը:




















