top of page

«ՀԱՄԱՍ»-ը հանդես է եկել հայտարարությամբ․ Գազայի վերահսկողությունը պատրաստ է հանձնման

  • Feb 2
  • 1 min read

«ՀԱՄԱՍ»-ը ավարտել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը հանձնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը․ այս մասին հղում անելով Al Jazeera-ին, հայտնում է «ՀԱՄԱՍ»-ի խոսնակ Հազեմ Քասեմը։


Նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Գազայի կառավարումը փոխանցել Ազգային կառավարությանը։



«Պաղեստինյան հասարակության տարբեր խմբակցություններից կազմված կոմիտեն կհսկի հանձնման գործընթացը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նպաստել կոմիտեի վերականգնման և վերակառուցման ջանքերին», - ասել է «ՀԱՄԱՍ»-ի խոսնակ։


Նշվում է, որ ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Համասի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատական կառավարությունը պետք է «ՀԱՄԱՍ»-ից ստանձնի Գազայի կառավարումը և վերահսկի տարածաշրջանը

1/3578
bottom of page