Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
- Lilit
- 4 days ago
- 1 min read
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու հանրային քննարկմանը, որը նա է վարելու։
Թաղապետի ընդունարանում ակտիվիստին հանդիպեց թաղապետարանի աշխատակիցներից մեկն, ով հորդորեց խոսել քննարկումից հետո, ապա հայտարարեց, որ նա «լավ տղա չէ»։
«Ես քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամեռայի, հետո։ Էտ որ դու փորձում ես վիրավորես մարդկանց, պետք է պատասխան տաս դրա համար։ Էս շենքի բոլոր տղերքին ես վիրավորե»,-ասաց նա։
Չախոյանին մեկ այլ աշխատակից հետևից հարվածներ հասցրեց, ապա նրան միացան մյուս աշխատակիցները։ Թաղապետ Տեր-Մարգարյանը ևս դուսր եկավ իր աշխատասենյակից և բռնունցքներով հարձակվեց Չախոյանի վրա։