top of page

Երևանի «Արշակունյաց» առողջության կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Mar 4, 2025
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 03 խումբը  «ուշագնացություն» կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 43 հասցե՝ «Արշակունյաց» առողջության կենտրոնի բակ, որտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ի մարմինը:Բժիշկն ասել է, որ Սամվել Ա․-ն մոտեցել է պոլիկլինիկա, սակայն չի հասցրել ներս մտնել և բակում մահացել է:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

bottom of page