top of page

Հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան

  • Apr 15
  • 1 min read


Հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր։

Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքային կառավարումը փաստացի տապալած իշխանությունները շարունակում են «բարեփոխումների» անվան տակ վտանգավոր փորձարկումներ անել քաղաքացիների նյարդերի և առողջության հաշվին։

Փոսառատ ճանապարհների և անձրևներից հետո չաշխատող ջրահեռացման համակարգի պայմաններում հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր։

Ուշադրության շեղումը վարելիս մեծացնում է սխալների և վթարների հավանականությունը։ Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել քաշքշուկի մեջ՝ նույնիսկ աննշան խոսակցության պատճառով։ Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է իսկական արկածախնդրության։

Քաղաքային կառավարումը ենթադրում է պատասխանատվություն և համակարգային բարելավում, այլ ոչ թե մակերեսային փոփոխություններ, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ տալիս դրանց։

Մեր քաղաքացիներն արժանի են անվտանգ, հարմարավետ և կանխատեսելի միջավայրի, ոչ թե պատկան մարմինների ձախողված «մտքի փայլատակումների» զոհը դառնալուն»։

1/3368
bottom of page