Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
- Apr 15
- 1 min read

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նիստին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին։ Նիստում նախարարները որոշումներ կկայացնեն միջազգային օրակարգի և Համագործակցության լայն շրջանակի վերաբերյալ։




















