top of page

Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան (Ազատություն)

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 20, 2024
  • 1 min read

Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:



Նա այսպես է պատասխանել լրագրողի դիտարկմանն առ այն, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթաց գրանցելու համատեքստում կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումները: 



«Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի», - նշել է Սիմոնյանը։



Նա նաև հավելել է, որ չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։



«Նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Սիմոնյանը:

1/3128
bottom of page