top of page

Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը. Փաստաբան

Mar 22, 2024
1 min read

Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը, այս մասին ուղիթ եթերում հայտարարեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, ուղղված է ընդդիմադիր խոսքը լռեցնելուն։ 

«Իմացեք, որ Նարեկ Սամսոնյանին բռնել են ոչ թե մագնիտոֆոն գողանալու, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այլ՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարը փակելու համար, այդ հաղորդաշարի բովանդակության համար»,-  նշեց Մելիքյանը։

Ավելի վաղ Մելիքյանը հաղորդել էր, որ իր տան մոտից շատ կոշտ ձևով ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը։

1/3638
bottom of page