top of page

Պուտինը Սերգեյ Բուտինին նշանակել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 17, 2024
  • 1 min read

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել փոխարտգործնախարար Սերգեյ Բուտինը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Տիտովը հուլիսի 29-ին ազատվել է պաշտոնից, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Սերգեյ Բուտինն աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականին։ Նա եղել է Ճապոնիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը, ղեկավարել է ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության վարչությունը։ 2023 թվականի մայիսին նա նշանակվել է փոխնախարար և արտգործնախարարի աշխատակազմի ղեկավար։

Ավելի վաղ արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Տիտովը ղեկավարում էր վարչական ու կադրային հարցերըն և եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Գերատեսչությունում «Коммерсантъ»-ի աղբյուրները հայտնել են, որ նա լքել է դիվանագիտական ​​ծառայությունը։

1/3130
bottom of page