top of page

Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում անձնական և բանկային տվյալներ. Զգուշացում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 5, 2024
  • 1 min read

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զգուշացնում է՝  զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։

«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրմադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։

Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84»,-նշում են ընկրությունից։

1/3131
bottom of page