top of page

«Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե․․․»․ Լուկաշենկո

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 25, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե չգնա բանակցությունների, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրավիճակն ամենահարմարն է՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասել է նա։

«Բոլոր զինվորականները, Արևմուտքի հատուկ ծառայությունների ղեկավարները, քաղաքական գործիչներն ու պետությունների ղեկավարներն արդեն հրապարակավ խոսում են այն մասին, որ չի կարելի թույլ տալ Պուտինի հաղթանակը։ Եթե դուք պնդում եք, որ չի կարելի, ապա եկել է բանակցությունների պահը։ «Ոչ ոքի» խաղացեք այս փուլում»,- առաջարկել է Լուկաշենկոն։

bottom of page