top of page

103 տարի հանուն արդարադատության․ այսօր փաստաբանների օրն է․ Սիմոն Բաբայան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․


«Արդեն երրորդ տարին Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ը նշվում է, որպես փաստաբանի մասնագիտական օր:


Այս տարի լրանում է փաստաբանության 103 ամյակը: 103 տարի Հայստանի փաստաբանները պայքարում է հանուն արդարադատության: Այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ ունենք կայացած, անկախ և միասնական ինստիտուտ: Հանդիսանալով քաղաքացիական հասարակության պարտադիր տարր հայաստանյան փաստաբանությունը իր ուրույն տեղն է զբաղեցնում երկրի իրավական համակարգում: Այս կարգավիճակը բոլորիս՝ սեփական մասնագիտական առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի արդյունք է: Թեև մեր երկրում տիրող իրավիճակով և համավարակով պայմանավորված պատշաճ հանդիսավորությամբ չենք նշում մեր մասնագիտական տոնը, սակայն քաջատեղյակ ենք և մեծապես գնահատում ենք յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքն ինչպես իրավունքի պաշտպանության, այնպես էլ իրավունքի զարգացման, հանրային իրավագիտակցության բարձրացման և իրավական մշակույթի ձևավորման գործում:


Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ մաղթում է անսպառ ստեղծագործական ներուժ, կայունություն և նորանոր հաղթանակներ»,- նշված է հայտարարության մեջ։

bottom of page