top of page

Ղազախստանից կայունացման մասին լուրերին Թուրքիան ցավով է արձագանքում. Կարեն Հովհաննիսյան



Ղազախստանից կայունացման մասին լուրերին Թուրքիան ցավով է արձագանքում։ Մերձէրդողանական մեդիադաշտը, ինչպես նաև փորձագետներն ու վերլուծաբաները իրար հերթ չտալով Տոկաևի ահաբեկիչներ ձևակերպմանը տալիս են թանկացումների դեմ բողոքի ցույցի դուրս եկաժ ղազախ ժողովուրդ բնութագրումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։


«Թուրքական լոբիստական դաշտը նաև շատ նրբանկատորեն խոսում է նրա մասին, որ հետխորհրդային պետություններից ամենաշատ էներգետիկ ռեսուրս ունեցող Ղազախստանում չպետք է լինեն թանկացումներ։ Պարզից էլ պարզ է, որ Թուրքիան շահագրառված էր Ղազախստանում անկարգությունների շարունակությամբ, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլիներ Ղազախստանին պոկել Ռուսաստանի ազդեցությունից, իսկ հետագայում արդեն ամբողջությամբ Թուրքիայի հետ մերձեցումը ժամանակի հարց կլիներ։

Ի դեպ, Էրդողանը հանձնարարել է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն մտցնեն՝ հաշվի առնելով ղազախական դեպքերը։ Ենթադրում եմ, որ փորձելու են իրենք էլ իրավական հիմքեր ստեղծել ՀԱՊԿ-ի նման, որ անհրաժեշտության դեպքում խաղաղապահի անվան տակ ռազմական ներկայություն ապահովել թյուրքալեզու պետություններում»։



1/2098
bottom of page