top of page

Ռուսաստանը կստեղծի աշխարհում առաջին ինքնաթիռը՝ հակադարձ արձակման հրթիռներով


Արդիականացված Tu-160M ​​ ռմբակոծիչը կդառնա աշխարհում առաջին ինքնաթիռը, որն ունակ է որսալ իր թիկունքում գտնվող թիրախները. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաարդյունաբերության աղբյուրին։


Նոր արտադրված Tu-160M-ն ունի թիկունքային տեսանելիության ռադիոլոկացիոն համակարգ (RLS), որը թույլ կտա օդանավին օգտագործել հակադարձ արձակման օդ-օդ, երկիր-օդ հրթիռներ՝ ինքնապաշտպանության համար։ Խնդիրն այն է, որ մանևրման ցածր հնարավորությամբ այս տեխնիկան կարող է չհասցնել քթով շրջվել դեպի հակառակորդը։


Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, հաղորդվել էր, որ Tu-160M ​​ռազմավարական հրթիռակիրն իր առաջին թռիչքն է կատարել Կազանի ավիացիոն գործարանի օդանավակայանից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մեկնարկել է Tu-160 ինքնաթիռների վերարտադրման ծրագիրը Tu-160M-ի արդիականացված տեսքով:

1/2102
bottom of page