top of page

Մեր օրերի օկուպացված Հադրութը․ «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ (լուսանկարներ)

Nov 20, 2022
1 min read


«Հադրութի Դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը լուսանկարներ է տարածել օկուպացված Հադրութից և գրել․


«Մեր օրերի օկուպացված Հադրութը,


Համաձայն 1926թ. Խորհրդային առաջին մարդահամարի, Հադրութի շրջանի բնակչության թիվը հասնում էր 25,247֊ի, որից 24,685 (98%) հայեր էին։


Շրջանում հաշվվում էր ՀԱԵ 93 վանքեր ու եկեղեցիներ, մեծամասնությունը կառուցված միջին դարերում, Անիի հայկական թագավորության ժամանակներում (9-11 դդ), Խաչենի հայկական պետությունում (11-16 դդ), Դիզակի հայկական մելիքությունում (17-18 դդ).


Կային Հայկական էմիրության ժամանակաշրջանի (7-9 դդ.), կովկասյան Ալբանիայի ենթակայության տակ գտնվող հայ նախարարների (5-7 դդ) կոթողներ, ինչպես նաև Մեծ Հայքի հեթանոսական և քրիստոնեական շրջանի տաճարներ (2 դ.մթա – 5 դ.).


Գրեթե ամեն եկեղեցու մոտ տեղակայված էին հին հայկական գերեզմանոցներ։


Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին, որոնք բռնությամբ տեղահանել են բնիկ ժողովրդին և անարգաբար ոչնչացնում են պատմական հուշակոթողները»։






 
 
1/3635
bottom of page