top of page

Մահացել է նախագահի անձնական լուսանկարիչը

Nov 20, 2022
1 min read

86 տարեկանում Մոսկվայում մահացել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի նախկին անձնական լուսանկարիչ Դմիտրի Դոնսկոյը։ Այդ մասին գրում է АПА-ն։


Դ.Դոնսկոյի հարազատները հայտնել են, որ նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո։


Դ.Դոնսկոյը եղել է Ելցինի անձնական լուսանկարիչը 1991-1997 թվականներին, մինչ այդ ճանաչվել է երկրի լավագույն սպորտային ֆոտոլրագրողներից մեկը, աշխատել է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունում։ Դոնսկոյն արժանացել է ավելի քան 160 միջազգային մրցանակների, այդ թվում՝ Լրագրողների միջազգային միության միջազգային մամուլի լուսանկարի վարպետի, Լուսանկարչական արվեստի միջազգային ասոցիացիայի (FIAP) անգերազանցելի վարպետի (Գերազանցության), հեղինակավոր World Press Photo «Ոսկե աչք» մրցանակի։

 
 
1/3635
bottom of page