top of page

Ինչ եղանակ է սպասվում


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:


Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերից, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:


Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



1/2384
bottom of page