top of page

Բոլորը ինձ ճանաչում են որպես Գագիկ, ցուցակում գրված է եղել Գուրգեն, շատերը չեն ճանաչել. Գագիկ Մելքոնյանը՝ քիչ քվեներ ստանալու մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Բոլորը ինձ ճանաչում են որպես Մելքոնյան Գագիկ, ցուցակում գրված է եղել Մելքոնյան Գուրգեն, շատերը չեն ճանաչել, դրա համար այդպիսի բան է ստացվել: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ ՔՊ ներկուսակցական ընտրություններում իր թույլ դիրքերի ու ՔՊ-ակաների՝ իրեն քվե չտալու մասին:

Անդրադառնալով այն փաստին, որ քվեում կա նկարի առկայություն ու նույնիսկ անունը չճանաչելու դեպքում նկարը կտեսնեին՝ Մելքոնյանը պարզաբանեց, որ ըստ իրեն՝ քվեարկողները դեմքերին չեն նայում:

«Դեմքը որտեղից ճանաչեն, ո՞ր քվեարկողն է դեմքերին նայում, կարդում են, փոքր է գրված եղել, խոշորացույցով միայն անուն ազգանունն է եղել»,- նշել է նա:

1/3216
bottom of page