Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին
- 1 hour ago
- 1 min read

Իսրայելական բանակը ձեռնամուխ է եղել Հարավային Լիբանանի ուղղությամբ հարվածների նոր շարքի իրականացմանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հարձակման կոնկրետ թիրախները չեն նշվում, զինվորականների հայտարարության մեջ այլ մանրամասներ ևս չեն հաղորդվում։
Չորեքշաբթի օրը Իսրայելի բանակը նախազգուշացրել էր Հարավային Լիբանանի բնակիչներին նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնք ընդգրկելու են Լիտանի գետից հարավ և հյուսիս ընկած ողջ տարածաշրջանը։ Գործողության նպատակը շիայական Հեզբոլլահ կազմակերպության ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումն է։




















