Փաշինյանը այս օրերին չի այցելում Հայաստանում Իրանի դեսպանատուն, մինդեռ առաջիններից մեկը պետք է լիներ. Վահե Դավթյան
- 53 minutes ago
- 1 min read

Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խամենեի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:
Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:
Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:
Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է»:




















