Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ ովքեր են մասնակցելու

Հանրային քննարկման է դրվել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը: Ընդ որում, նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ, իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու է մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց։
Նախագիծը շրջանառության մեջ դրվել է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։
Արմինե Նավոյան




















