top of page

Այսօր հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի քրոջ՝ Աիդայի ծննդյան օրն է

Nov 20, 2022
1 min read


Ազնավուրյանների ընտանիքի ամենաավագ երեխան 99 տարեկան է։


Իր՝ ընտանիքի վերաբերյալ հայտարարություններում Շառլը հաճախ է խոսել քրոջ մասին՝ նշելով, որ նա միշտ խիստ ջերմ ու հոգատար է եղել իր հանդեպ։


«Քույրս միշտ հոգ է տարել իմ մասին»,- նշում էր Ազնավուրը։



Նրա պաշտոնական էջում անգամ լուսանկար կա, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ Աիդան լուցկիով վառելով «ափարիկի» ծխախոտը։ Արեմտահայ ընտանիքներում զավակներն «ափարիկ» կոչում էին կրտսեր եղբայրներին: Այդպես է Աիդա Ազնավուր-Կառվարենցը կոչել Շառլին ու այնքան է սիրել, որ ամբողջ կյանքում նախանձախնդրությամբ հավաքել, պահպանել է նրա երգերի ձայնագրումները, լուսանկարները, որմնազդրերը, նամակները, ընտանեկան տարբեր մանրուքներ, որոնք ժամանակի ընթացքում մասունք են դարձել: Ապա, հենվելով այդ ամենի ու իր բացառիկ հիշողության վրա, գրել է «Աիդան իմ հիշողությունն է» գործը, որտեղ գրի է առել Արևելահայաստանից ու Արեմտահայաստանից սերած, ցեղասպանության, բռնահանման արհավիրքներով Փարիզ հասած, հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած իրենց գերդաստանի պատմությունը, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:


Աիդա Ազնավուրը ծնվել է 1923 թվականի հունվարի 13-ին: Երգչուհու կարիերան սկսել է Ֆրանսիայում, ձայնագրել է երգեր ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով: Աիդայի ամուսինը ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցն էր:

 
 
1/3635
bottom of page