Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ

Նոյեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք, կատարվել է 4730 թեստավորում։ Ունենք 1873 առողջացած և 30 մահվան դեպք: Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334347 դեպք, որոնցից 307484 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 311 186 թեստավորում: