top of page

Իրանահայերի որևէ արտառոց հոսք դեպի Հայաստան չկա. Զարեհ Սինանյան

  • Mar 17
  • 1 min read

Իրանահայերի որևէ արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Որպես այդպիսին հայերի փախուստ, շարժ դեպի Հայաստան չկա։ Մենք անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում, սակայն հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են, զգույշ, պարզապես փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա»,- նշեց պաշտոնյան:

Նրա խոսքով՝  տեղեկություն կար, որ թեթև վիրավորում ստացած 2 իրանահայ կա, սակայն պարզվում է` այնքան էլ հստակ չի եղել ինֆորմացիան։

Զարեհ Սինանյանը պնդում է, թե հանձնակատարին հրահանգ չի եղել, որ սփյուռքի կառույցներին զգուշացվի՝ Արցախի թեմային չանդրառանան` չվնասելու համար ՀՀ արտաքին քաղաքականությանը:

«Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կարող եմ անել, և որ հայտարարություններն են համահունչ այսօրվա մեր արտաքին քաղաքականությանը, և այդ սահմաններում ես գիտեմ` ինչպես մնալ»,-ասաց նա:

1/3375
bottom of page