top of page

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները

  • 2 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:



Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները»,-գրել է նա:

1/3246
bottom of page