Եթե Ռուսաստան-Արևմուտք բախումը տեղի ունենա, իրավիճակը կտրուկ սրվելու է նաև մեր մոտ. Արման Աբովյան
Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուղիղ ռազմական բախումը կարծես թե անխուսափելի է,եթե իհարկ է հակամարտող կողմերը վերջին պահին <<զադնի>> չտան։
Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ ։
Պարզ է ,որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։
Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե այնուամենայնիվ Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։
Այսինքն Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։
Ինչու՞։
Շատ պարզ պատասխան։
1֊Թուրքիան ՆԱՏՕ ի անդամ է և բազմիցս հայտարարել է ,որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի հակառուսական քայլերին։
2֊Ռուսուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք֊ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ,քանզի ըստ իրենց հաշվարկների մինչև ռուսները և ամերիկա֊եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ ,սրանք <<մուղամով>> փորձ կանեն հարվածել հայ֊արցախյան ուղղությամբ։
Այստեղից մի պարզունակ եզրակացություն,եթե փաշինյնանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ (մնացած հատկություններից իրենք իսպառ զրկված են,դա արդեն պարզ է) ապա պետք է դադար տան բոլոր հակահայական և ապազգային <<զիլիբիլիներին>> թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»։