top of page

Մեր քաղաքացիների վերադարձն արդեն մեծ հաղթանակ է․ Բորիս Ավագյան



Ինձ համար զարմանալի են այն շրջանակները, որոնք սոցկայքերում քննադատում են ականապատ քարտեզների դիմաց գերիների վերադարձը. մի պահ թող իրենց պատկերացնեն այդ տղաների ծնողների փոխարեն։


Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բազմաշերտ քննարկումներին:


«Մենք հող չենք տվել ու մեր քաղաքացիները վերադարձել են․ դա արդեն մեծ հաղթանակ է»,- ավելացրեց Ավագյանը ։

Խոսելով քննարկվող հարցի վերաբերյալ հանրության իրազեկվածության մասին՝ Բորիս Ավագյանը մեկնաբանեց․

«Վերջին 3 տարիներին շատ վատ են սովորեցրել հանրությանը, որ ամեն ինչին նրանք պետք է տեղյակ լինեն: Դրա հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը, ով կարող էր ԱԱԾ տնօրենի հետ խոսել, այնուհետև, ուղիղ եթերով հայտարարություններ անել։ Փաշինյանը պետական գաղտնիքն աղավաղել է, մարդիկ կարծում են, որ ամեն ինչ կարող են իմանալ»։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 10 ռազմագերիների։

Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։


Մերի Գևորգյան

bottom of page