Ողբերգական ավտովթար Սյունիքում․ կա զոհ
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։40-ի սահմաններում Սյունիք գյուղի սկզբամասում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ մակնիշի բեռնատարի ետնամասին։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Կապան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։




















