top of page

ԱԱԾ մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել․ չարտոնված զանգերը կկանխարգելվեն․ «Armlur.am»



Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ՀՀ բջջային կապի օպերատորներից ստացվող հեռախոսազանգերի վերծանումների տվյալների ուսումնասիրության արդյունքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության վերաբերյալ։


Armlur.am-ը տեղեկացել է, որ նշված տվյալները հանդիսանում են համացանցային հավելվածներով իրականացված զանգեր, և ՀՀ բջջային կապի օպերատորները հնարավորություն չունեն բացահայտելու դրանց իրական հեռախոսահամարները։ Այդ հավելվածները հնարավորություն են տալիս որպես զանգահարողի հեռախոսահամար ներկայացնել ցանկացած թվերի հաջորդականություն, որը կարող է հանդիսանալ որևէ գործող հեռախոսահամար, և վերջինս էլ ամրագրվում է օպերատորների բիլինգային համակարգերում՝ որպես զանգահարողի հեռախոսահամար։ Ընդ որում, նշված զանգ ստացող անձի հեռախոսահամարի վերծանումներում արձանագրվում է տվյալ` իրականում զանգ չկատարած համարը, որի վերծանումներում զանգ ստացողի համարին զանգը չի երևում։


Բայց ստեղծված իրավիճակը բարդացնում է իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական և վերլուծական աշխատանքները և առաջացնում հանցագործությունների աճի ռիսկեր։ Armlur.am֊ին հայտնի է դարձել, որ ՀԾԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ շարժական կապի օպերատորների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, ինչի շրջանակներում քննարկվել են բջջային կապի հեռախոսազանգերի վերծանումների ընթացքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության հարցի լուծման տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները։


Ավելին, մինչև 2022 թվականի մարտի 1-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը կներկայացվի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը։ Իսկ համաձայնությունը ստանալուց հետո, եռամսյա ժամկետում կապահովվի չարտոնված զանգերի կանխարգելման համակարգի գործարկումը։

1/2404
bottom of page