top of page

Ալիևն ուղերձ է հղել՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ին

3 minutes ago
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին։


Իլհամ Ալիևն իր ուղերձում նշել է, որ նախագիծը նախատեսում է ցամաքային հաղորդակցության ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Թուրքիայի հետ տրանսպորտային կապերի ընդլայնում։


Նրա խոսքով՝ նախագիծը կարող է նպաստել նաև Միջին միջանցքի զարգացմանը և միջազգային առևտրային ու լոգիստիկ կապերի ընդլայնմանը։


Ալիևն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության հեռանկարներին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և ադրբեջանա-թուրքական հարաբերություններին։


Համաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել տարածաշրջանի զարգացման հեռանկարներն ու պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունները։

1/3764
bottom of page