top of page

Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն անդրադարձել է TRIPP նախագծին

22 minutes ago
1 min read


Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմեդ Մոխբարը նախազգուշացրել է, որ Թեհրանը թույլ չի տա այլընտրանքային տարածաշրջանային երթուղիների միջոցով շրջանցել Իրանի աշխարհաքաղաքական շահերը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական  IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մոխբարի՝ X սոցիալական ցանցում կատարած հրապարակմանը։



«Կեղծ երթուղիները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի դա հարավային երթուղին՝ Հորմուզի նեղուցով, թե TRIPP-ը (Զանգեզուրի միջանցքը)»,- գրել է Մոխբարը։




Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականն ընդգծել է, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը Թեհրանի համար կարմիր գիծ են։




«Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա դրանք շրջանցել։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- հավելել է Մոխբարը։

1/3764
bottom of page