top of page

Երևանում տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 4
  • 1 min read

ree

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։Շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչն ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

1/3012
bottom of page