top of page

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read

ree

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը «X»-ի միկրոբլոգում։

Նշվում է, որ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ։ 

«Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա»,- նշված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

1/3042
bottom of page