top of page

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 24
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել եկեղեցու մասին՝ այս անգամ իրեն ևս ներառելով։

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ 

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ 

Իսկ ինքը թող, ի վերջո, պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»,- Facebook-ում գրել է նա։

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, խոսնակ ասելով՝ նկատի ունի Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանին, ով երեկ հայտարարել էր. «Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր, քան իր հավատքը:

Եթե սրա հոգևոր հայրը հուդան էչ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:

Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդ իսկարիովտացուն»։









1/3011
bottom of page