top of page

Հունվարի 26-30-ը Առաջավորաց Պահքն է

  • Writer: Lilit
    Lilit
  • 3m
  • 1 min read

Այս տարի հունվարի 26-30-ը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Առաջավորաց Պահքն է։


Այն հաստատել է մեր հավատքի Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը, դուրս գալով Խոր Վիրապից, 65 օր քարոզեց Սուրբ Ավետարանը, իսկ վերջին 5 օրերը ծոմապահություն նշանակեց ողջ ազգի համար։

Ուստի այս պահքը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, նրա ինքնուրույն սովորություններից մեկն է և համարվում է հայոց ազգային առաջին պահքը։ Մեր նախնիներն այս պահքը շատ խիստ են պահել՝ հանապազ աղոթելով և իբրև սնունդ ընդունելով միայն հաց, աղ և ջուր, և դարերի խորքից փոխանցել են այն մեզ։

Արագածոտնի թեմը, կարևորելով պահքի և ապաշխարության նշանակությունը, հորդորում է իր զավակներին անխափան անցնել այս ազգային ընթացքը՝ ի բժշկություն Հայոց ազգի մարմնի, մտքի և հոգու և հրավիրում բոլորին պահքն սկսել հատուկ կարգով, որ կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց եւ ի քաւութիւն յանցանաց»։


Այն կկատարվի հունվարի 25-ին, Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում, ժամը 19:00-ին

1/3124
bottom of page