top of page

«ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են Ֆազին սպանողին»․ Լիա Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 53 minutes ago
  • 1 min read


Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ «ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են Ֆազին սպանողին․ ով է նա


«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում Ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի՝ Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է»։

1/3123
bottom of page